Թաթուլ Հակոբյան. «Ես խաղարարար չեմ, ես քարոզիչ չեմ, ես լրագրող եմ»

2665
«Մամուլի ազատության ժամանակը» 2016թ. մրցանակը՝ լրագրող Թաթուլ Հակոբյանին
Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված 2016թ.՝ «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը, այսօր, մայիսի 3-ին տրվել է լրագրող ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ՝ Ղարաբաղյան հակամարտության հետևողական և համակողմանի լուսաբանման համար:13139156_1127898303907380_3509776629990673311_n1993 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձեւով մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության միջազգային օր:

«Մամուլի ազատության ժամանակը» ամենամյա մրցանակը սահմանվել է 2006թ.` Երևանի մամուլի ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին «Ինտերնյուս»-Հայաստան) և Հայաստանի ժուռնալիստների միության կողմից: Այն նվիրված է Մամուլի ազատության համաշխարհային օրվան, որը նշվում է մայիսի 3-ին:Մրցանակակիրներն ստանում են պատվոգիր և ավանդական հուշանվեր՝ ժամացույց:

 

«Մամուլի ազատության ժամանակը» մրցանակի դափնեկիրները

2015GeghamManukyanԳեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն` լրատվության մեջ մարդակենտրոնությունը և խանդավառությունը լավագույնս համադրելու համար2014

Mesrop Harutyunyan

Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, մեդիա փորձագետ՝ հանուն պրոֆեսիոնալ, ազատ մեդիայի և խոսքի ազատության՝ տեղեկատվության ավանդական և նոր հարթակներում լրագրողական և մանկավարժական գործունեության համար

2013

SedaMavian-2013

Սեդա ՄԱՎՅԱՆ, Les Nouvelles d’Arménie ամսագրի սեփական թղթակից՝ քաղաքական հարցազրույցի ժանրը լավագույնս ներկայացնելու համար

2012

Anna-Israelyan

Աննա ԻՍՐԱԵԼՅԱՆ, Aravot.am խմբագիր՝ ավանդական և նոր մեդիայի հնարավորությունները հաջողությամբ համատեղելու համար

2011

Edik Baghdasaryan

Էդիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ, Hetq.am գլխավոր խմբագիր՝ հետաքննական լրագրության զարգացման, անկախ դիրքորոշման և մասնագիտական խիզախության համար

2008

BARSEGYAN Levon-2008_new

Լևոն ԲԱՐՍԵՂՅԱՆ, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ՝ լրատվամիջոցների ազատությունը հետևողականորեն պաշտպանելու համար

2007

Tigran Paskevichyan

Տիգրան ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ, հրապարակախոս՝ «168 ժամ» թերթում տպագրված «Չընտրություն» հոդվածաշարի համար

2006

Aram Abrahamyan

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր՝ «Հայաստան-2020» խորագրով հոդվածաշարի համար