Հայկական կողմի կորուստները Արցախ-Ադրբեջան հինգօրյա պատերազմի (ապրիլի 1-5) ընթացքում. պաշտոնական տվյալներ

3156

Ապրիլի 6-ի դրությամբ Արցախ-Ադրբեջան հինգօրյա պատերազմի (ապրիլի 1-5) ընթացքում հայկական կողմը, ըստ պաշտոնական տվյալների, ունի հետևյալ զոհերն ու կորուստները.

զոհված՝ 29 զինծառայող, որից 7-ը սպաներ և ենթասպաներ

վիրավորներ՝ 101

անհետ կորածներ՝ 28

կորցրած տանկեր՝ 14

Հայկական կողմը պնդում է, որ հակառակորդից հետ է վերցրել նախորդ օրերին գրավված բոլոր ռազմական հենակետերը՝ 3-ը հյուսիս-արևելքում՝ Թափկարակոյունլու-Մատաղիս/Թալիշ ուղղությամբ, 5-ը՝ հարավ-արևելյան՝ Կազախլար-Արալեռ հատվածում:

Ինչպես զոհերի ու վիրավորների, այնպես էլ ռազմական կորուստների, այդ թվում՝ մարտական հենակետերի մասին տվյալները թեև պաշտոնական են, սակայն չեն կարող լինել վերջնական: