Հայաստանում կա 1002 բնակավայր և 2.8 միլիոն բնակչություն

2139

Հայաստանում կա 1002 բնակավայր, որոնցից 59-ը՝ քաղաք, 943-ը՝ գյուղ:

Հայաստանում համայնքների թիվը 915 է, առկա բնակչության թիվը՝ շուրջ 2.8 միլիոն հոգի:

Հայաստանի տարածքը բաժանվում է 10 մարզերի` 48 քաղաքային ու 866 գյուղական համայնքներով և Երևանի քաղաքային համայնքի (12 վարչական շրջաններով):

Բնակչության քանակով ամենամեծ բնակավայրը Երևանն է, որը, 2016թ. հունվարի 1-ի դրությամբ ունի 1 միլիոն 74 հազար 300 բնակիչ:

Հայաստանի բնակչությունը ըստ մարզերի 2016թ. հունվարի 1-ի դրությամբ հետևյալն է.

Արմավիր            266.200

Արարատ            259.000

Կոտայք               253.600

Շիրակ                 243.100

Գեղարքունիք   231.900

Լոռի                     224.500

Սյունիք               139.600

Արագածոտն     129.800

Տավուշ                125.600

Վայոց Ձոր          51.000