Բաղանիս գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին

1897

Այսօրվա Բաղանիս գյուղի բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությունը հանդիպում ենք 1831 թվականին: Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է, որ 1831-ին գյուղը ունեցել է 134 բնակիչ, բոլորն էլ հայ:

Բաղանիսը գտնվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում՝ Երևան-Թբիլիսի միջպետական մայրուղու վրա:

cucanak
Ոսկեպարից Բաղանիս տանող ճանապարհը, որն անցնում է Յուխարը Աքսիպարա և Բաղանիս-Այրում գյուղերի տարածքով

Հարևանությամբ գտնվում են ադրբեջանական Ղուշչու Այրում և Բաղանիս Այրում գյուղերը: Այս վերջինը 1990-ից գտնվում է հայկական ուժերի վերահսկողության տակ:

Ղուշչու Այրում գյուղը, ավելի ներքևում Մազամ գյուղն է

Ղուշչու Այրում գյուղը, ավելի ներքևում Մազամ գյուղն է

Բաղանիսի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 134 հոգի

1873 թվական – 285 հոգի

1886 թվական – 403 հոգի

1897 թվական – 475 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար)

1914 թվական – 618 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց)

1916 թվական – 550 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց)

1919 թվական – 588 հոգի

1922 թվական – 489 հոգի

1926 թվական – 495 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար)

1931 թվական –  619 հոգի

Պատմական

Բաղանիսը այսօրվա Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Ամենայն հավանականությամբ, այն հիմնադրվել է հինգերորդ դարում: Սուրբ Աստվածածին կիսավեր եկեղեցին համարվում է 10-րդ դարի շինություն:

800px-Baghanisi_Surb_Astvatsatsin

Բաղանիսը մինչև Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 1918 թվականը, Ելիզավետպոլի (Գանձակ, այսօր՝ Գյանջա) նահանգի Ղազախ գավառի կազմում մաս է կազմել ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի: Ընդ որում, Բաղանիսը և այսօրվա Նոյեմբերյանի շրջանը Ռուսաստանին միացվել են Հայաստանի մյուս հատվածներից շուրջ 30 տարի վաղ՝ 19-րդ դարի սկզբին: 1828-ից, երբ ամբողջ Անդրկովկասը Պարսկաստանից անցավ Ռուսաստանին, Անդրկովկասը մինչև 1918-ը մի քանի անգամ ենթարկվել է վարչական վերաձևավորումների:

Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21թթ.) կազմ մտնելը Բաղանիսը, Ռուսաստանի կազմում է եղել որպես Վրացական նահանգի (1828-1840),  Վրաց-իմերեթական նահանգի (1840-1845), Թիֆլիսի նահանգի (1845-1868) և Ելիզավետպոլի նահանգի (1868-1918) մաս:

5

 

Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում ցարական Ռուսաստանի մեջ մտնող Ղազախի գավառը վեճի առարկա է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այստեղ գրանցվել են հայ-թաթարական բախումներ: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը այս հատվածում գծվել է համաձայն 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրի: Ինչպես հայտնի է, 1920-ի օգոստոսին Հայաստանը դեռ անկախ էր, մինչդեռ Ադրբեջանը ապրիլին խորհրդայնացվել էր և ենթարկվում էր Մոսկվային:

Խորհրդային տարիներին, մասնավորապես՝ 1922-1936 թվականներին, այսօրվա Նոյեմբերյանի շրջանի գյուղերը մտնում էին Իջևանի և Ալավերդու շրջանների մեջ: Բաղանիսը մտնում էր Իջևանի շրջանի մեջ:

Թաթուլ Հակոբյան