Զավեն Կորկոտյան. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)

5143

Նոր՝ 2016 թվականի առաջին օրերից և ողջ տարվա ընթացքում, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ուշադրության կենտրոնում է պահելու Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” կոթողային աշխատությունը, որը հրատարակվել է 1933-ին՝ 600 օրինակ տպաքանակով և այլևս չի վերահրատարակվել:

Այս գրքի վերահրատարակությունը թողնելով ապագային, ԱՆԻ կենտրոնը 2016-ին և 2017-ին, գյուղ առ գյուղ ներկայացնելու է Խորհրդային Հայաստանի բոլոր բնակավայրերը, նրանց նախկին անունները, բնակչության թվաքանակը և այլ մանրամասներ: Մեր կողմից մենք ավելացնելու ենք այդ գյուղերի այսօրվա բնակչության թվաքանակը, ժողովրդագրության միտումները:

Մենք նաև մեջբերելու ենք այն տվյալները, որ թողել է ֆրանսիական ծագումով ռուս պատմաբան Իվան Շոպենը Հայկական մարզի մասին իր աշխատություններում:

Ներկայացնում ենք Զավեն Կորկոտյանի գրքի մասին հեղինակի թողած առաջաբանը.