Սասունում 1500-ամյա եկեղեցին որպես ախոռ է օգտագործվում

3000

Թուրքիայի Բաթման նահանգի Սասուն գավառում գտնվող հայկական սբ. Պետրոս Առաքյալի վանքը, որը սպասում է մշակույթի և զբոսաշխջության նախարարության կողմից վերանորոգվելուն, գյուղացիների կողմից որպես ախոռ է օգտագործվում:

Թուրքական «Milliyet» թերթը գրում է, որ վանքը գանձ որոնողների ոտնձգությունների հետևանքով հասել է կիսաքանդ վիճակի և գտնվում է ամբողջական ավերման վտանգի տակ:

Սասունի, Բիթլիսի, Մուշի, Վանի և Ստամբուլի հայերի սոցիալական օգնության, համերաշխության մշակութային միության ղեկավար Ազիզ Դաղջըն տեղեկացրել է, որ վանք տանող ճանապարհը փակ լինելու պատճառով իրենք չեն կարողանում որևէ միջամտություն անել: Վերջինս նշել է, որ իրենք ցանկանում են հասնել նրան, որ եկեղեցին վերանորոգվի և բաց լինի հոգևոր տուրիզմի համար: Դաղջըն, տեղեկացնելով, որ վանք տանղ ճանապարհը բացելու համար բազմիցս դիմել են պատկան մարմիններին, ևս մեկ անգամ պահանջել է ճանապարհի 1500 մետրանոց հատվածի բացումը:

1 վերգետնյա և ևս 2 ստորգետնյա հարկեր ունեցող վանքի վերանորագման համար, Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարություն ուղարկած դիմումներից մեկի արդյունքում ժամանակին եկել, ուսումնասիրություններ են կատարվել, սակայն այդպես էլ որևէ աշխատանք չի տարվել:

Ազիզ Դաղջըն նշել է նաև, որ հոգևոր կառույցի մեջ կենդանիներ պահելը  նշանակում է վիրավորաանք հասցնել այդ կրոնին ու հետևորդներին:

Աղբյուր` Ermenihaber.am