1922-ին Հայաստանում եղել է շուրջ 300 մահմեդական բնակավայր

1293

Նախաբան. Այս տվյալները մենք վերցրել ենք ՀՅԴ «Հայրենիք» ամսագրի 1925 թվականի դեկտեմբերյան համարից (հրատարակության Դ տարի, թիւ 2 (38)): Հրապարակման հեղինակը Ս. Մասուրյանն է, ով օգտվել է Հայաստանի Կենտրոնական Վիճակագրական Վարչության, այսինքն՝ պաշտոնական տվյալներից: Ըստ այդ տվյալների, 1922-ին, այսինքն՝ Հայաստանի խորհրդայնացման երկրորդ տարում, հանրապետության տարածքում եղել է շուրջ 300 մահմեդական և 88 խառը՝ հայ-մահմեդական բնակավայր: Ուշագրավ է, զարմանալի, անգամ՝ անհավատալի, որ 1922-ին Խորհրդային Հայաստանում եղել է պարսկական 16 բնակավայր: Թե որոնք ենք եղել այդ 16 պարսկական գյուղերը, պետք է պարզել: Ներկայացված տվյալներում կա հակասություն այն իմաստով, որ Խորհրդային Հայաստանի բնակչության ազգային կազմում բացակայում են պարսիկները այն դեպքում, երբ խոսվում է 16 պարսկական բնակավայրերի մասին:

Օգտագործելով 1922 թ. համահայաստանեան գիւղատնտեսական վիճակագրական նիւթերը՝ Հայաստանի Կենտր.Վիճ. Վարչութիւնը ցուցակագրել է Հայաստանի բոլոր բնակավայրերը:

1922 թվականին Խորհրդային Հայաստանում եղել է 1101 բնակավայր, որից՝

հայկական՝ 611,

թրքական (այսօրվա տերմինաբանությամբ՝ ադրբեջանական- Թ. Հ.)՝ 274,

հայթուրք (ադրբեջանական) խառը՝ 88,

եզիտական՝ 31,

ռուսական՝ 16,

պարսկական՝ 16,

հայեզիտական՝ 9,

տաճկական (թուրքական)՝ 8,

քրդական՝ 4:

և այլն՝ 44 բնակավայր (Թ. Հ.):

1922-ին Հայաստանի ազգաբնակչութեան թիւը եղել է 781.011, որից՝

հայ– 671.450,

թրքոթաթար– 76.555,

ռուս– 19.173,

եզիտի– 7.945,

ասորի– 2.161,

յոյն– 2.554,

քիւրտ– 705,

այլ ազգեր- 468 մարդ:

Այս 781.011-ից 637.118-ը ապրում է գիւղերում, 143.823-ը՝ քաղաքներում, ընդ որում՝

Երևանում– 46.642,

Ալեքսանդրապօլում (Գյումրի)- 44.656,

Նոր Բայազէտում (Գավառ)- 9.342,

Վաղարշապատում– 7.996:

Ըստ «Վիճակագրական տեղեկատու»-ի՝ Հայաստանի ազգաբնակչութեան թիւը 1923-1924-ին եղել է 841.043, իսկ 1924-1925-ին՝ 907.755 մարդ:

Հայաստանի Կենտվիճվարի հրատարակութիւնները, գրեց՝ Ս. Մասուրեան, «Հայրենիք» ամսագիր, Դ տարի, թիւ 2 (38), դեկտեմբեր 1925: 

Ըստ Արտ. Աբեղյանի՝

1922-ին Խորհրդային Հայաստանի բնակչությունը եղել է 781.111 մարդ,

1923-ին՝ 841.043,

1924-ին՝ 907.755,

1926-ի հունվարին՝ 925.546,

իսկ 1926-ի դեկտեմբերին, ըստ Խորհրդային Միությունում անցկացված առաջին մարդահամարի՝ 867.546 մարդ:

Նկարում՝ Երևանի պարսկական Կապույտ մզկիթը