100-ամյակի միջազգային գիտաժողով Բեյրութում

2240

Բեյրութի Հայկազյան համալսարանը և Հայոց ցեղասպանության Լիբանանի 100-ամյակի Կենտրոնական մարմինը հունվարի 31-ից փետրվարի 1-ը կազմակերպում են միջազգային գիտաժողով “Հայոց ցեղասպանության հարյուրամյակ. հետևանքներ և առաջադրանքներ” խորագրի ներքո, որի հովանավորն է Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահ, Վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանը:

Զեկույցներով հանդես կգան Սուրեն Մանուկյանը (Հայոց ցեղասպանության ժողովրդագրական, մշակութային, աշխարհագրական, տնտեսական և քաղաքական հետևանքները), Վլադիմիր Վարդանյանը (Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումը միջազգային իրավունքի միջոցներով), Զավեն Մսըրլյանը (Միջազգային համայնքի հակազդեցությունը Հայոց ցեղասպանության ընթացքին և դրանից հետո), Սալեհ Զահրեդդինը (Պետությունների կողմից  Հայոց ցեղասպանության չարաշահումը ընդդեմԹուրքիայի), Արսեն Ավագյանը (Թուրքիա-Հայաստան հարաբերությունները 1991-2014թթ.), Թաթուլ Հակոբյանը (Հայ-թուրք ոչ պետական hարաբերությունները), Բյուլենթ Բիլմեզը (Թուրքիայի կեցվածքը իր փոքրամասնությունների հանդեպ (1923-2014), Հրանուշ Խառատյանը (Հայերի կարգավիճակը ժամանակակից Թուրքիայում. իսլամաց(վ)ած հայերը):

Գիտաժողովի փակումից առաջ կկայանա Դամասկոսի համալսարանի դասախոս Նորա Արիսյանի «100 արաբական վկայություն, Հայոց ցեղասպանության 100-ամյակ» և լրագրող, Երևանի ԱՆԻ կենտրոնի փորձագետ Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր. կանաչ ու սև» հատորների (արաբերենով) շնորհանդեսը: